«Գազելի» վարորդը մահացել է ղեկին նստած
Հոկտեմբերի 10-ին` Մալաթիայում, «Գազելի» մեջ հայտնաբերվել է վարորդի դիակը: «Փաստինֆո»-ի տեղեկություններով` «Գազելը» կայանված է եղել Բ 2 թաղամասում` թիվ 28 երթուղայինի վերջին կանգառի մոտ, իսկ վարորդը հայտնաբերվել է ղեկին, մահացած:
«Փաստինֆո»-ին հաջողվեց պարզել, որ մահացածը Իսակովի պողոտայի բնակիչ Սամվել Ալեքսանյանն է, ում 60-ամյակը լրացել էր վերջերս:
