Գազի արտահոսք Շենգավիթում. Երեք կանայք թունավորմամբ տեղափոխվել են հիվանդանոց
Դեկտեմբերի 11-ին, ժամը 6.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 44-ամյա Արմենուհի Ղ.-ին, 24-ամյա Մարիետտա Ճ.-ին եւ 23-ամյա Անի Ճ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նշված անձինք թունավորվել են իրենց տան խոհանոցում տեղադրված կաթսայից գազի արտահոսքի հետեւանքով:
Կատարվում է հետաքննություն:
