Գազի բալոնի պայթյունի հետեւանքով հարսն ու տեգրը բազում վնասվածքներ եւ այրվածքներ են ստացել
Քիչ առաջ Գյումրի բ/կ մամուլի խոսնակ Նարեկ Կիրակոսյանը hraparak.am-ին տեղեկացրեց, որ մայիսի 7-ին, ժամը 17:35-ին, տարբեր աստիճանի այրվածքներ ստացած քաղաքացի է ընդունվել «Գյումրի» բժշկական կենտրոն: Տուժողը՝ Շիրակի Մարզի Հովիտ գյուղի բնակիչ, 1964 թվականի ծնված Մարտին Խ.-ն է, որի մոտ ախտորոշվել է աջ ազդրի ստորին կոտրվածք՝ տեղաշարժով, ձախ ազդրի միջային մակերեսի այրվածքներ եւ մարմնի այլ մասերի այրվածքներ: Հիվանդը ներկայումս վիրահատվում է: Ավելի ուշ «Գյումրի» ԲԿ է դիմել Լյուդմիլա Հ.-ն, որի մոտ ախտորոշվել է աջ նրբոսկրի թեթեւ այրվածքներ: Տուժողին ցուցաբերվել է ամբուլատոր բուժօգնություն:
