Գազի նոր գնի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են. Ե. Զախարյան
«Գազի գինը, իրոք, փոխվել է 2015 թվականի հունվարի 1-ից` 165 ԱՄՆ դոլար 1000 խմ գազի համար, մեկ տարի ժամկետով, և կառավարությունը հաշվի առնելով էներգակիրների շուկայում միջազգային միտումները և արտադրողների խնդրանքը, ՀՀ վարչապետը հարկ հահամրեց դիմել ՌԴ վարչապետին` վերանայել գազի գները», -այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը` պատասխանելով պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հարցին:
Զախարյանը տեղեկացրեց, որ բանակցությունները շարունակվում են, իսկ թե կոնկրետ ինչի շուրջ, նախարարը չասաց:
