1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Գեներալ Մանվելի անսպասելի հայտարարությունը

ԵԿՄ նախագահ, ՀՀԿ պատգամավոր Մանվել Գրիգորյանը մարտի 5-ին Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով news.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչպիսին կլիներ Հայաստանը, եթե ողջ լիներ Վազգեն Սարգսյանը, արել է բավական անսպասելի մի հայտարարություն:
«Փոխվելը չգիտեմ` ինչ կփոխվեր, բայց առանց իրա էլ ա փոխվում, կարող ա 100 հազար անգամ լավ ըլեր, կարող ա հարյուր հազար անգավ վատ ըլեր։ Իրավիճակները շատ դեպքերում մեզանից չեն կախված, մեծ պետությունները մեզանից հարուստ են ու քանդվում, փլվում, ոչնչանում են», հայտարարել է Մանվել Գրիգորյանը:
Ինչու է հայտարարությունն ասնապասելի: Որովհետեւ այն բավական խորն է իր համարժեքության մեջ, խորը թե Մանվել Գրիգորյանի համար, թե ընդհանրապես Հայաստանի հասարակության մի զգալի մասի, այդ թվում ինտելեկտուալ համարվող մասի համար:
Գրիգորյանը գուցե ինքն էլ չգիտակցելով իր իսկ խոսքի ամբողջ ենթատեքստը, շոշափում է Հայաստանի հանրության, հանրային ու պետական կյանքի զարգացման համար շատ կարեւոր խնդիր:
Այն, որ Վազգեն Սարգսյանը Հայաստանի նորանկախ պետականության կյանքում մեծ դեր ունեցած գործիչ է, ենթակա չէ կասկածի: Միաժամանակ աներկբա է, որ նա ունեցել է հակասական դերակատարում, նրա գործունեության հետագիծը բոլորովին միարժեք չէ: Դրանով մեկտեղ, Վազգեն Սարգսյանի գործունեության գնահատականը դեռեւս ունի պատմական ամբողջացման անհրաժեշտություն. ընդ որում՝ ինչպես Հայաստանի անկախության պատմության մեջ առանցքային դերակատարում ունեցած գործնականում բոլոր գործիչներինը, լինեն նրանք ողջ, մահացած, թե վտարանդի:
Դա ամենեւին չի սահմանափակում որեւէ գործչի հանդեպ սեփական կարծիք եւ գնահատական հնչեցնելու որեւէ քաղաքացու ազատություն, այդ գործչին համարելով փրկիչ, ավերիչ, հերոս կամ հակահերոս: Խնդիրը տվյալ դեպքում այն է, որ Հայաստանի անկախության տարեգրությունը դեռ շատ թարմ է, որպեսզի դրանից ծնվեն պատմական լեգենդներ կամ միֆեր, որոնց լինելիությամբ կամ գոյությամբ պայմանավորվի պետականության ճակատագիրը, պետության զարգացման հեռանկարը:
Մանվել Գրիգորյանը գուցե իրենից անկախ, բայց մեծ հաշվով ասում է հենց դա: Վերջին հաշվով, միֆական կերպարների կերտումը հանրային անզորության դրսեւորումներից մեկն է, միաժամանակ ինքնարդարացման դրսեւորում, տարատեսակ մեծ ու փոքր հակահանրային արարքների համար: Իսկ այդ միֆական «պատկերասրահը» հասարակության դեմ օգտագործում են գործնականում բոլորը, առաջին հերթին իշխող համակարգերը, միայն ոչ հասարակությունը:
Հայաստանի անկախության 25 տարիների ընթացքում թե Վազգեն Սարգսյանը, թե այլ հնչեղ անուններ, արել են շոշափելի գործեր, մեծ ու փոքր նշանակալից քայլեր, բայց անկախության ներկայիս որակը, պետականության ներկայիս գործակիցը վկայում է, որ նրանց շարքում չի եղել մեկը, չի եղել այն կալիբրի անձը, որը պետականության ճակատագրում կունենար հիմնարար ազդեցություն: Հակառակ դեպքում, հանրությունն ու պետականությունը արդեն զգացած կլինեին այդ ազդեցությունը:
Ի վերջո, անցնող 25 տարիներին տեղի չի ունեցել մի իրադարձություն եւ արձանագրվել համակարգային իրողություն, որն արմատով երիտասարդ է եւ չի հասնում 90-ականների առաջին կես: Ավելին, խնդիրը գուցե հենց այն է, որ Հայաստանում չի եղել այդ կալիբրի եւ որակի անձը եւ առավել եւս անձերը, որոնց ճակատագիրն իրապես կարող էր նույնականացվել պետության ճակատագրին՝ լավ, թե վատ ընթացքով:
Հետեւաբար, դա պետք է փոխհատուցվի այդորակ հանրություն ձեւավորելու միջոցով, եթե չկան այդ կալիբրի բախտորոշ անհատներ: Իսկ այդորակ հանրություն ձեւավորելու համար հանրությանն առաջին հերթին պետք է զերծ պահել մեծ հաշվով իր իսկ ներկայի միֆապատումից՝ անկախ նրանից, թե ինչ տեսքով կամ անուններով կլինի դա: 25 տարին պատմականորեն շատ փոքր ժամանակ է տարանջատելու համար, առավել եւս դրա ընթացքի պատմական գնահատականներ տալու համար:
Պետք չէ հանրությանը ծերացնել՝ ստիպելով սեփական ներկան գնահատել արդեն իբրեւ անցյալ, այդպիսով քողարկելով նույն այդ հանրությունից նույն այդ ներկայի գողությունը:
Հետեւաբար հանրային եռանդն ու էներգիան այդ միջոցով «հողանցելու» փոխարեն, պետք է ձեւավորել հասարակությունը, որը կկենտրոնանա ոչ թե հերոսներ, այլ արժեքներ արտադրելու վրա, ստեղծելու վրա, կապրի այդ ռեժիմով, իր ձեռքը վերցնելով պետականության ճակատագիրը: Ժամանակային կոնյուկտուրայով «ծնված» հերոսները իրենք են հենց դառնում ժամանակի ու տարածության առաջին զոհը, եթե ձեւավորվել են ոչ թե արժեքային, այլ կոնյուկտուրային պահանջների թելադրանքով: Իսկ Հայաստանի Հանրապետությունում դեռեւս միայն աղավաղվում են արժեքները, ոչ թե ձեւավորվում: 

 

Lragir.am

ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան... Խստորեն դատապարտելի է. Քաղհասարակությունը՝ իշ... 5 տարին լրացել է, ոչինչ չունեն ասելու, չեն էլ... Գյումրիում ծեծել և արցունքաբեր գազ են փչել ՔՊ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan