Գեներալ Մանվելը արժանին է մատուցել Լիսկայի որդուն
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը պարգեւատրել է հուլիսի 25-ին ձերբակալված Տիգրան Խաչատրյանին՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն: Գեներալ Մանվելը իհարկե Տիգրան Խաչատրյանին պարգեւատրել է մինչեւ ձերբակալվելը: Պարզվում է, որ Տիգրան Խաչատրյանը Գորիսում ոչ միայն աչքի է ընկնում մարդկանց կյանքի ու առողջության հանդեպ տարատեսակ ոտնձգություններով, այլ նաեւ ԵԿՄ Գորիսի երիտկառույցի ղեկավարն է եւ կազմակերպում է միջոցառումներ: Եվ դրանք լավ կազմակերպելու համար էլ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը հուշամեդալ է տվել Տիգրան Խաչատրյանին: Սյունիքի ԵԿՄ երիտկառույցի ղեկավար Ռոդոլֆ Սարգսյանը հաստատել է «Ժողովուրդ» թերթի տեղեկությունը, ասելով, որ Տիգրան Խաչատրյանը շատ նորմալ վարք ունի եւ «դաստիրակված տղա է»:
