Գեներալ Մանվելը հակադարձում է Շուշան Պետրոսյանին՝ հո одинокий волк չի՞
«Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը Շուշան Պետրոսյանը նշեց, որ թե կան մարդիկ, ովքեր ինչ-ինչ պատճառներով փաստացի ապացույց չունեն, որ կռվել են, սակայն կան ընկերներ, որոնք կարող են վկայել, որ նրանք նույն ջոկատում են եղել, սակայն նրանց ԵԿՄ կարգավիճակ չի տրվում: «Պատերազմ անցած հայ տղամարդու համար պատվաբեր չէ իր մասնակցությունն ապացուցելը»,-ասաց պատգամավորը, ինչին հակադարձեց ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ պատգամավոր ՄանվելԳրիգորյանը. «Հո одинокий волк չի, ջոկատներով են կռվել, ընկերներով ենք գնացել»,- ասաց նա։։
«Oдинокий волк-ի մասին չէ խոսքը, պարոն գեներալ, մարդիկ կան ում ընկերներն այլևս չկան», - պատասխանեց Շուշան Պետրոսյանը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ստիպված միջամտեց. « Լավ այդ հարցերը կկարգավորվեն, հո այդպես չեն մնա»։ Արա Նազարյանն էլ նշեց, թե հանձնաժողովի որոշում ընդունելու մեխանիզմը բավականին ճկուն է և խնդիր չկա, եթե կան մարդիկ, կարող են գալ և վկայություն տալ, որ նրանք մասնակցել են:
