Ժերար Դեպարդիեն շահույթ չունենալու պատճառով վաճառում է Բելգիայի իր բարը
Ֆրանսիացի հանրահայտ դերասան Ժերար Դեպարդիեն ստիպված է վաճառել բելգիական Էստեմպյուի կոմունայում մոտ մեկ տարի առաջ բացված իր «Ժերարի մառանիկ» անունը կրող բարը: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով Le Figaro-ին:
Պատճառն այն է, որ գինու սրահը, որտեղ կարելի էր Դեպարդիեի, ինչպես նաև՝ նրա կոլեգաների՝ Պիեռ Ռիշարի, Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի, Կոպոլաների ընտանիքի կողմից արտադրված գինի համտեսել կամ գնել, չի արդարացրել դերասանի սպասելիքները: