Գերհզոր պայթյուն սահմանամերձ Ագարակ քաղաքում.VIDEO
Օգոստոսի 16-ին ժամը 00.20-ի սահմաններում Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում խոշոր հրդեհ է բռնկվել:ԱԻՆ ծառայություն ահազանգ է ստացվել այն մասին, որ հրդեհ Է բռնկվել Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում գտնվող գազի պահեստներում: Դեպքիվայրէ մեկնել չորս մարտական հաշվարկ և Սյունիքի մարզային փրկարարական վարչությանօպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժ.02:57-ին, մարվել՝ ժ.04:21-ին:
