Գերման Ստերլիգովը վերադառնում է Շուշի
Ռուս հանրահայտ գործարար Գերման Ստերլիգովը Vkontakte սոցիալական իր էջում հետևյալ գրառումն է արել.
«Ռուսական ԶԼՄ-ների հարգելի գլխավոր խմբագիրներ: Ձեզ է ուղղված իմ ուղերձը:
Ադրբեջանական և ռուսական մամուլի մի մասը ամբողջ շաբաթ զրպարտում էին ինձ, որ ես «փախչել եմ Լեռնային Ղարաբաղ», թաքնվելով ՌԴ ոստիկանությունից: Ստորացվելու և ապացուցելու փոխարեն, ես ընտրեցի ամենահեշտ ճանապարհը՝ վերադարձա Ռուսաստան մի քանի օրորով:
Անցած երկուշաբթի Լեռնային Ղարաբաղում կայացած մեծ մամուլի ասուլիսի ժամանակ ես հայտնեցի Ռուսաստանի իրավապահ մարմիններին, որ վերադառնում եմ Ռուսաստան երեք օրով: Գրեթե բոլոր հեռուստակայանները և թերթերը տեղեկացրեցին միլիոնավոր ռուսաստանցիներին այդ մասին: Ժամանեցի, ինչպես որ խոստացել էի, տեղի ունեցավ մեծ մամուլի ասուլիս Շերեմետևո օդանավակայանում, ամբողջ հինգշաբթի, ուրբաթ օրերը հանդիպել եմ մարդկանց հետ, հարցազրույցներ տվել, հանդես եկել ուղիղ եթերով:
Այսօր երրորդ օրն է, ինչ ես Մոսկվայում եմ և ես հայտնում եմ ձեզ բոլորիդ, որ ՌԴ իրավապահ մարմինները որևէ հետաքրքրություն չեն ցուցաբերել իմ հանդեպ: Այս թեման համարում եմ փակված, ես վերադառնում եմ Ղարաբաղ իմ կնոջ և երեխաների մոտ:
Ինչ վերաբերվում է Իսրայելի և Ադրբեջանի ներկայացուցիչներին, որոնք իմ դեմ քրեական գործ են փորձում հարուցել, ես ասում եմ ձեզ, այնքան, ինչքան կարևոր էր ինձ համար ռուսական իրավապահ մարմինների կարծիքը իմ համար, այնքան էլ ես թքած ունեմ Իսրայելի և Ադրբեջանի սադրիչների փորձերի վրա, ոորնք օգտագործում են իրավաբանակ մեխանիզմները, որպեսզի թույլ չտան իմ վերադարձը Ղարաբաղ:
Վերջ, ես վերադառնում եմ հինավուրց հայկական քաղաք Շուշի:
Փառք Հիսուս Քրիստոսին»:
