Գերմանական դասագրքերում հայտնված Էրդողանին ծաղրող նկարը սկանդալի առիթ է դարձել (ծաղրանկար)
Թուրքիայի ԱԳ նախարարությունը կանչել է երկրում Գերմանիայի դեսպան Էբերհարդ Պոլին իր դժգոհությունն արտահայտելու «Հասարակագիտություն» առարկայի գերմանական դպրոցական դասագրքերում հայտնված սկանդալային ծաղրանկարի կապակցությամբ: Այս մասին հայտնում է «Դոյչե Վելլե» լրատվականը:
Ծաղրանկարում պատկերված է շղթայված շուն, որի բնի վրա գրված է «Էրդողան»: Ծաղրանկարի տակ մակագրված է Թուրքերը` Գերմանիայում` հաջողությունների պատմություն:
Թուրքիայի ԱԳ նախարարությունը ծաղրանկարը վիրավորական է անվանել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Գերմանիայի թուրքական սփյուռքի համար: Նրանք հայտարարել են, որ նաման նկարի հայտնվելը դասագրքում խոսում է Գերմանիայում ռասիզմի աճի մասին:
