Գերմանիայում օդանավակայանների գործադուլի պատճառով բազմաթիվ թռիչքներ չեղյալ են համարվել
Գերմանիայի Դյուսելդոլֆ և Քյոլն-Բոն օդանավակայաններում անվտանգության ծառայության աշխատակիցները գործադուլ են արել՝ աշխատավարձերի բարձրացման համար, որի հետևանքով տասնյակ թռիչքներ չեղյալ են համարվել:
Ինչպես տեղեկացնում է «dpa» լրատվական գործակալությունը, այսօր Քյոլն-Բոն օդանավակայանում 190 թռիչքներից չեղյալ է համարվել 40-ը, իսկ Դյուսելդորֆի օդանավակայանում 530 թռիչքից չեղյալ է համարվել 205-ը:
