Գերմանիայում շոգի պատճառով 12 մարդ է մահացել
«Աննելի» հակացիկլոնի բերած անոմալ շոգերից թաքնվելու փորձի ժամանակ Գերմանիայի ջրամբարներում առնվազն 12 մարդ է խեղդվել։ Եվս մի քանի մարդ համարվում է անհետ կորած՝ փոխանցում է dpa գործակալությունը։ Շատ մարդիկ տուժել են ջերմային հարվածներից։
Որոշ շրջաններում 40 աստիճանի շոգին փոխարինել են ամպրոպն ու փոթորիկը։
Օդերևութաբանների տվյալներով՝ ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է հուլիսի 4-ին:
