Գերության մեջ հայտնված Հակոբ Ինջիղուլյանն ամուսնանում է.նա երջանիկ է
Ավելի քան մեկ տարի Ադրբեջանական գերության մեջ գտնվող Հակոբ Ինջիղուլյանի եղբայրը` Հարություն Ինջիղուլյանը Fnews.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ եղբայրը ամուսնանում է: «Մենք կարծում էինք, Ադրբեջանում գտնվելու պատճառով նրա մոտ խնդիրներ կառաջանային, բայց փառք աստծո ամեն ինչ լավ է, խնդիրներ չկան, շուտով ամուսնանալու է»: Հարությունը տեղեկացրեց, որ եղբոր նշանդրեքը կլինի նոյեմբերի 28-ին, իսկ ամուսնությունը մեկ շաբաթ անց:
«Պետք է տեսնեք նրա երջանկությունը, իրեն այնքան երջանիկ է զգում, ուրախ եմ, որ եղբորս կյանքում ամեն ինչ դասավորվեց, ինքն իրեն գտավ( Հույս ունեմ, որ այն ծանր օրերը, որ անցկացրել է Ադրբեջանում ամուսնությունը մոռացնել կտա»,-ասաց եղբայրը: Եղբայրը նշեց, որ Հակոբը այժմ Աշտարակի զինկոմիսարիատում է աշխատում. «աշխատանքն ունի իրեն լավ է զգում, խնդիրներ չունի, կարևորը, որ երջանիկ է իր Նարինեյի հետ»:
Հիշեցնենք, որ 2013 օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 03։00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով Հակոբ Ինջիղուլյանը, հատել էր ղարաբաղա-ադրբեջանական սահմանը՝ հայտնվելով հակառակորդի պահպանության տարածքում։ Ինջիղուլյանն ադրբեջանական գերության մեջ մնացել է ավելի քան մեկ տարի, այնուհետեւ հանձնվել է երրորդ երկրի: Իսկ հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը նա վերադարձավ Հայաստան:
Աննա Մաթեւոսյան
