Գետինը մտնեն, էդքան հարստանալ պետք չի էլի. Սեյրան Սարոյանը՝ թանկացումների մասին
ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը պնդում է՝ եթե թանկացումների հետևում կանգնածները ամոթ ունենային, թանկացումներն այս աստիճան չէին լինի։
«Որ ամոթ ունենան էդ թանկացողները, չեն թանկացնի։ Գետինը մտնեն, էդքան հարստանալ պետք չի էլի, օլիգարխ չէ, ինչ ուզում է լինի», - նշեց նա՝ լրագրողների հետ ճեպազրույցում։
Թանկացումների հարցում ՀՀԿ-ական պատգամավորները տարակարծիք են։ Հակոբ Հակոբյանը վստահ է, որ թանկացումները չեն ազդելու աղքատների վրա, քանի որ նրանք, միևնույն է, նախկինում էլ չէին գնում այն ապրանքները, որոնք թանկ էին, իսկ Խոսրով Հարությունյանը պնդել էր, որ եթե մարդ սովոր է միայն կարտոֆիլ օգտագործել, ապա մսի թանկացումը նրա վրա չի ազդի։
