«Գետնի համն առա»՝ ընկա, բայց չծնկեցի
«ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ազատության հրապարակում չի գիշերել, նա ասում է, որ պատճառը երեկ երթի ժամանակ առած «գետնի համն» էր.ընկա բայց չծնկեցի: «Վնասվածք չկար, բայց հագուստս կեղտոտվեց, տուն գնացի փոխվեցի, այստեղ գիշերել են Ժիրայր սեֆիլյանն և Արմեն Մարտիրոսյանը»,-ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ առաջին արշալույսը բոլորը միասին են դիմավորել և այսօր պատրաստվում են պայքարի շարունակությանը:
«Մեզ փորձեցին սադրանքի մեջ մեղադրել, ոստիկանները նաև մեր հայրենակիցներն են:Չնայած ոստիկաններից շատերի հայացքներում ես տեսնում եմ սրտացավություն, եթե իրենք ուզենայի արտահայտվեին, ապա իրենց մեծ մասը կարտահայտվեր նույնկերպ, ինչպես շարքային քաղաքացին»-նշեց Հովհաննիսյանը ու տեղեկացրեց, որ գիշերը մոտ մեկ տանսյակ քաղաքացի է եղել:
