Գևորգ Կոստանյան․ ՄԻԵԴ-ում ներկայացվեց ՀՀ կառավարության դիրքորոշումն ամբողջ ծավալով
Փաստինֆոն գրում է. Այսօր Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում տեղի ունեցավ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատական լսումները։
Լսումներին, որին Հայաստանի Հանրապետությունը ներկայացված էր որպես 3-րդ կողմ, ՀՀ-ն մասնակցում էր հետևյալ կազմով՝ ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյան, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյան, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայան, Լոնդոնի Doughty Street փաստաբանական պալատի հիմնադիր, միջազգային հայտնի փաստաբաններ Ջեֆրի Ռոբերտսոն և Ամալ Քլունին։
Լսումների ավարտից հետո «Փաստինֆո»-ին Գևորգ Կոստանյանը կարծիք հայտնց, որ հայկական կողմն ակնհայտորեն լավ ներկայացրեց մեր դիրքորոշումները:
«Ներկայացված բոլոր փաստարկներն ու հակափաստարկները չեմ կարծում, որ այնչափ համոզիչ էին կամ այնչափ փաստարկված, որ կարողանան նվազեցնել մեր փաստարկների հիմնավորվածությունը։ Այս նույն ֆոնի վրա, կարծում եմ, մեզ հաջողվեց ներկայացնել Հայաստանի կառավարության դիրքոշումը ամբողջ ծավալով և միաժամանակ մյուս կողմերի ներկայացրած բոլոր փաստարկները ըստ էության չհերքեցին, կամ առնվազն ողջամտորեն կասկածի տակ չդրեցին այդ պնդումների և այդ փասարկների հիմնավորվածությունը»,-ասաց Գևորգ Կոստանյանը:
մանրամասները` սկզբնաղբյուրում
