Գեղարքունիքի մարզից է հակառակորդի կրակոցից զոհված Գարիկը
Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհված 19-ամյա Գարիկ Իսպիրյանը Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղից էր:
Shabat.am-ի թղթակցի հետ զրույցում Գեղհովիտի ղեկավար Վարդան Պողոսյանը ասաց, որ Գարիկը ծնողների երկրորդ երեխան է, ունի մեկ եղբայր։
«Եղբայրը հիվանդ է, չի ծառայել, Գարիկն էլ շատ լավ երեխա էր, ընտանիքը նույնպես, նորմալ ապրող, սովորական ընտանիք է»,- տեղեկացրեց գյուղապետը:
Գյուղապետի խոսքով՝ դեպքի մանրամասները դեռ ճշտվում են:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊԲ-ն հայտարարել էր, որ Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 19-ամյա Գարիկ Արտեմի Իսպիրյանը:
