Գեղարքունիքի մարզպետը հնարավոր է համարում Կարեն Բոթոյանի նշանակումը
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը պատրաստ է թողնել մարզպետի պաշտոնը։
«Ես միշտ պատրաստ եմ ցանկացած տեղ ծառայել մեր ժողովրդին ու պետությանը, որտեղ կորոշվի, այնտեղ էլ ես կծառայեմ, կան տարբերակներ, բայց կուսակցությունը որտեղ կորոշի, այնտեղ էլ ես կշարունակեմ իմ աշխատանքը», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ռաֆիկ Գրիգորյանը։
Մարզպետի խոսքով, սակայն, պաշտոնը թողնելու մասին քննարկում դեռ չի եղել։
«Հանգիստ նստած աշխատում եմ», - նշեց նա։
Դիտարկմանը՝ խոսակցություններ են շրջանառվում, որ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում ՀՀԿ-ն Կարեն Բոթոյանին է տեսնում, մարզպետը պատասխանեց. «Շատ հնարավոր է, իսկ ինչու ոչ, Կարեն Բոթոյանը Ազգային ժողովի պատգամավոր է եղել, ինքը ռեյտինգային ցուցակով առաջադրված է Գեղարքունիքի մարզից, շատ հնարավոր է, բայց այս հարցերով քննարկում դեռ տեղի չի ունեցել»։
Նշենք, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է պատգամավորական մանդատներից հրաժարված ՀՀԿ-ականների ցանկը։ Ռաֆիկ Գրիգորյանը չի հրաժարվել պատգամավո
