Գեղեցկության մասին Սոֆի Լորենի խորիմաստ մտքերը
Գեղեցկությունը ֆիզիկական վիճակ չէ։ Գեղեցկությունը ներքին զգացողություն է, որն արտացոլվում է ձեր աչքերում։
Տղամարդիկ խելացի կանանց առանձնացնում են, գեղեցիկներին ամբոխի մեջ հայացքով ուղեկցում են և միայն հմայիչ կանանց են միշտ հիշում։
Հագուստի ոճն անհատականության բացահայտման ամենապարզ միջոցն է։
Աչքերը, որոնք արցունքներ չեն տեսել, գեղեցիկ լինել չեն կարող։
Երբ կինը նստում է հայելու դիմաց, նրան հնարավորություն է տրվում իրեն նկարչուհի զգալ և շփվել արվեստի աշխարհի հետ։
Գեղեցկությունն արժանի է, որ իր համար պայքարեն։
Սերն անխիղճ վերլուծություն չի հանդուրժում։ Եթե այն անընդհատ ստուգես, մանրամասն վերլուծես, համեմատես, «լույսի» տակ ուսումնասիրես, այն հետզհետե կնվազի և կմահանա։
Ոչինչ չի կարող գեղեցիկ լինել բոլոր տեսանկյուններից։
Իդեալական գեղեցկությունը պատրանք է։
Հաճելի արտաքինը դեռ բավարար չէ, ավելացրեք հմայք, և աշխարհը կլինի ձեր ոտքերի տակ։
Այն կինը, որը հաստատապես վստահ է իր գեղեցկության մեջ, ի վերջո կկարողանա դա համոզել մյուսներին։
Բնավորությունը գեղեցկության կարևորագույն բաղադրիչներից է։
Թարմ այտերը, լավ պուդրայած քիթը և ընդգծված աչքերը հմայիչ լինելու արվեստում ամենագլխավորները չեն։ Գեղեցկությունը կախված է այլ բաներից՝ բարությունից, խելքից և, իհարկե, երևակայությունից, առանց որի տպավորիչ կին չես դառնա։
slaq.am
