Գեյ-գործիչն առաջին անգամ քաղաքապետ է դարձել
Իր նույնասեռական լինելը չթաքցնող քաղաքական գործիչ Ռոբերտ Բեդրոնը պաշտոնապես ստանձնել է Լեհաստանի Սլուպսկա քաղաքի ղեկավարի պաշտոնը, այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Քաղաքապետարանում կայացած արարողությունից հետո Բեդրոնը հայտարարել է, որ ավանդաբար կաթոլիկ Լեհաստանը շարունակելու է «բացվել»:
Նա խոստովանել է, որ իր ընտրվելը կարող էր բացասական արձագանք գտնել երկրում, որը շարունակում է «մոնոմշակութային եւ մոնոկրոնական» մնալ, բայց ընդգծել է, որ փոփոխություններն անխուսափելի են:
Ըստ Ֆրանս Պրես գործակալության, 38-ամյա Բեդրոնը ձախ կուսակցության անդամ է, սակայն առաջադրվել է որպես անկախ թեկնածու: «Վերջապես փոփոխություն» կարգախոսի ներքո նա երկրորդ փուլում առաջ է անցել իշխող կենտրոնամետ «Քաղաքացիական հարթակներ» կուսակցության թեկնածուից:
