Գիշերային վթար Արշակունյաց պողոտայում. կա տուժած
Մայիսի 21-ի ուշ երեկոյան ՀՀ ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի կրկեսի շենքի մոտակայքում տեղի է ունեցել վթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 2 հասցեի մոտակայքում բախվել են «ВАЗ-21099» մակնիշի 34 MS 438 (վարորդ՝ 1990 թ. ծնված Ս. Ս.), «Mercedes C220» մակնիշի 34 TN 371 (վարորդ՝ Թ. Ա.), «Opel Astra G» մակնիշի 34 ST 660 (վարորդ՝ Ա. Ս.) պետհամարանիշներով ավտոմեքենաները, այնուհետև «ВАЗ-21099»-ը և «Mercedes C220»-ը բախվել են կայանված «Lexus» մակնիշի 01 AT 099 (վարորդ՝ Ա. Թ.) և «KIA» մակնիշի 79 MR 777 (վարորդ՝ Ջ. Հ.) ավտոմեքենաներին:
«ВАЗ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes C220» և «ВАЗ-21099» մակնիշների ավտոմեքենաները և փակել «ВАЗ 21099»-ի գազի բալոնի փականը:
