Գիշեր ու զօր աշխատող Մշակույթի նախարարությունը...
Երկու օր շարունակ, ՀՀ մշակույթի նախարարությունը, «Ֆորում» մամուլի ակումբի անունից հաղորդագրություններ է տարածել լրատվամիջոցներին, որ իբրեւ շաբաթ, եւ երկուշաբթի օրերին, մեր ակումբում անցկացվելու է լուսանկարչական ցուցահանդես, որից մենք որեւէ տեղեկություն չենք ունեցել: Մենք փորձեցինք ՀՀ Մշակույթի նախարությունից տեղեկանալ, թե ինչու չեն նրանք մեզ «հրավիրել» այդ ասուլիսին, եւ ինչու են մեր անունից երկու օր շարունակ նույն թեմայի շրջանակներում հաղորդագրություններ տարածել ԶԼՄ-ներով, սակայն, այնտեղից մենք ստացանք հետեւյալ պատասխանը. «Մեզ այդ ցուցահանդեսի կազմակերպիչները շատ ուշ ժամի են դիմել, ասելով, Ձեր ակումբում են ցանկանում ասուլիս կազմակերպել, մենք էլ հաղորդագրությունը տարածել ենք լրատվամիջոցներին: Որ ուզենայինք էլ Ձեզ հետ չէինք կարող կապ հաստատել»: Մենք շատ ուրախ կլինեինք, եթե ՀՀ Մշակույթի նախարարությունը, օրինակ, մի օր էլ ուշ ժամի պատճառով չկարողանար, օլիգարխիայի կարկառուն ներկայացուցիչների հետ կապվել` արդյունքում «փրկելով» պատմամշակութային այն արժեքները, որոնց վրա իր «թաթն» է դրել հայրենի օլիգարխիան: