Գիտնականները զրկել են քաղցկեղի բջիջներին բուժմանը հարմարվելու ունակությունից
Ցելեկոքսիբ հակաբորբոքային դեղամիջոցը կարող է կրկնապատկել քիմիաթերապիայի արդյունավետությունը՝ նվազեցնելով քաղցկեղի բջիջների դիմադրողականությունը բուժման նկատմամբ: Այս եզրակացությանն են հանգել Հյուսիսարևմտյան համալսարանի (ԱՄՆ) գիտնականները: Արդյունքները հրապարակվել են «Գիտությունների ազգային ակադեմիայի նյութեր» (PNAS) ամսագրում:
Գիտնականները բացատրել են, որ նոր բուժման մեթոդի նպատակը ուռուցքի վրա ավելի ագրեսիվ հարձակումը չէ, այլ քաղցկեղի բջիջներին զրկելը հարմարվելու և բուժման նկատմամբ դիմադրողականություն զարգացնելու ունակությունից:
