Գնդապետ հայրիկը «պարտակել է» որդու գործողությունները
"Այո, կա նման բան.պարզապես այլ մանրամասներ չեմ կարող հայտնել",-այսպես արձաքանքեց հունվարի 29-ն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով կալանավորված կասկածյալ Գնել Թեւոսյանի փաստաբանը` Արա Զաքարյանը, պատասխանելով Fnews.am-ի այն հարցին, թե ճի՞շտ են արդյոք այն տեղեկությունները, որ իր պաշտպանյալի հոր` Զարմիկ Մարկոսյանի դեմ քրեական գործեր են հարուցվել:
Նշենք, որ Գնել Թեւոսյանի հոր դեմ երկու քրեական գործ է հարուցվել. քրեական գործերից մեկով հայրը պարտակել է որդու գործողությունները եւ մշտապես արտոնյալ պայմաններ ստեղծել վերջինիս համար, իսկ մյուս քրեական գործը վերաբերվում էր Զարմիկ Մարկոսյանի կողմից խոշոր չափերի հասնող յուրացումներին:
