Գնելուց առաջ հարկավոր է ստուգել
«Թամարա և Անի» ընկերությանը տեղեկություններ են հասել, որ որոշ վաճառակետերում հայտնվել է «Թթվասերիկ» ապրանքատեսակ՝ արտադրված ոչ մեր ընկերության կողմից:
Քանի որ «Թամարա և Անի» ընկերության արտադրանքի սպառողները կարող են մոլորության մեջ ընկնել՝ մտածելով, որ գնում են մեր արտադրանքը, խորհուրդ ենք տալիս «Թթվասերիկ» գնելուց առաջ նախ ստուգել ակցիզային դրոշմապիտակի անվանումը, ուշադրություն դարձնել արտադրության և պահպանման ժամկետին և
արտադրողի անվանմանը՝ «Թամարա և Անի»։
«Թամարա և Անի» ընկերության
հասարակայնության հետ կապերի ծառայություն
