«Գոլդ» համարանիշներով ո՞ւմ Bentley-ն են տեղափոխել «գայի պլաշադկա»
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից Երևանի ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Bentley մակնիշի 80 MO 800 համարանիշի ավտոմեքենան: Ըստ տեղեկությունների՝ նշված ավտոմեքենան պատկանում է ինչ-որ պատգամավոր գործարարի, ում տվյալները SHAMSHYAN.com-ը փորձում է պարզել, ինչը կներկայացնենք տեղեկությունը իմանալուց և ճշտելուց հետո:
