1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Գործարարը սպառնում է դատի տալ վարչապետին դիմած իր նախկին աշխատակիցներին

Գործարար Արկադի Համբարձումյանը (Դերժավայի Արկադի) հերքում է իր գործունեության վերաբերյալ սեփական ընկերության նախկին աշխատակիցների կողմից 168.am-ի հրապարակման մեջ ներկայացված մեղադրանքները և համարում է, որ նախկինում իր դրսևորած մեծահոգության փոխարեն՝ այսուհետ ավելի կոշտ վերաբերմունքի են նրանք արժանի:Հիշեցնենք, որ Արկադի Համբարձումյանի նախկին աշխատակիցները բողոք են գրել նրա դեմ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված գրության մեջ 4 քաղաքացիներ հանգամանորեն ներկայացրել են Նոր Հայաստանում շարունակվող անպատժելիության մթնոլորտի և գործարարի կողմից ակնհայտորեն շորթման փաստի, հարկերից խուսափելու և իրենց խախտված իրավունքների մասին: 2018թ. երկրորդ կեսին Կառավարության նամակների բաժին մուտք արված բողոքի հեղինակները մինչև օրս օդից կախված են մնացել, օրինազանց գործարարի դեմ 4 անձի բողոքի հետքերով որևէ գործողություն, հանձնարարականներ, տեսչական ստուգումներ չեն հետևել: Տղաները սպառել են արտադատական բոլոր միջոցները, փոշմանել են, որ նոր իշխանության հանդեպ հավատի մեծ վստահության պատճառով՝ մեկ տարի անիմաստ ժամանակ են կորցրել, ասում են՝ հերթը դատարանինն է, Ա. Համբարձումյանի դեմ բողոքով կմտնեն դատարան: Իսկ խնդիրը ծագել է անցած տարի, երբ հեղափոխության օրերին գործարարի մոտ առաջ եկած ֆինանսական խնդիրների պատճառով մի քանի առաքիչներ և մենեջերներ կրճատման տակ են ընկել ու չեն ստացել իրենց հասանելիք գումարները:Ըստ նախկին պատգամավոր Ա. Համբարձումյանի՝ իր մեծահոգությունը դրսևորվել է  նշված 4 անձանց հանդեպ պայմանով, որ առաքված ապրանքի դիմաց խանութներից հավաքագրած գումարները յուրացնելուց հետո պիտի վերադարձվեին «Դերժավա-Ս» ընկերություն: Իսկ նրանց չվճարված արձակուրդայինի գումարն  ու վերջնահաշվարկը, ինչի մասին տղաները  բողոքով դիմել են նաև  վարչապետ Փաշինյանին, խոստացվել է փոխանցել յուրացումները վերականգնելուց հետո միայն:

168.am-ի հրապարակմանն արձագանքած գործարարը հայտնում է, որ այլևս կանգ չի առնելու, և ընկերության յուրացրած գումարների համար դիմելու է ոստիկանություն: Նրան վրդովեցրել է հատկապես  այն,  որ ձեռք բերված պայմանավորվածությունը խախտելուց հետո դեռ նախկին աշխատակիցներն են դիմել աղմուկ բարձրացնելու ճնշման մեթոդին: Մինչդեռ ընկերությունում, իրենց խոսքով, հաշտ ու խաղաղ նստել՝ յուրացրած փողերին էին սպասում:

Խմբագրություն դիմած անձինք չեն ընդունում առաքված մածուկի փողերը յուրացնելու մասին՝ գործարարի կողմից  իրենց ներկայացվող  մեղադրանքը: Ավելին, հերքում են նաև այն, որ սրանից մեկ տարի առաջ Արկադի Համբարձումյանի հոր՝ Ստանիսլավ Հովակիմյանի  կաբինետում ընդունել են բացահայտածի մեղքը և իրենց առջև դրված ղեկավարի պայմանը, ինչը պնդում է ընկերության  իրավաբանը:

Ընկերության նախկին աշխատակիցները 168.am-ին վստահեցնում են, որ Արկադի Համբարձումյանի ընկերության ներկրած ապրանքի գումարները յուրացված չեն, դրանք առաքվել են խանութներ, իսկ խանութպանները չեն հրաժարվում վաճառքից հետո մարել ընկերության պարտքը, ինչի մասին տեղյակ են Արկադի Համբարձումյանի հայրն էլ, ընկերության  իրավաբանն էլ, որոնք, այդուհանդերձ, շարունակում են նախկին առաքիչներին մեղադրել հանցագործության մեջ: Տղաները վստահեցնում են, որ մի կոպեկի պարտք չունեն գործատուի առաջ, և այդ մասին տեղյակ են բոլորը: Իսկ հրապարակումից հետո ինչ-որ պարտքերի մասին խոսելը մտացածին իրավիճակից շեղելու փորձ են համարում:

Ի դեպ, կատարվածի դեմ բողոք ներկայացրած առաքիչների խոսքով՝ կռվախնձոր դարձած գումարը, որ շահարկվում է գործարարի կողմից՝ իրենց հասանելիք վերջնահաշվարկը չտալու համար, հազիվ հասնում է 60.000 դրամի, մինչդեռ իրենց արձակուրդայինն ու վերջնահաշվարկի գումարը, 4 անձինը միասին վերցրած՝ գերազանցում է մի քանի միլիոն դրամը: Նրանց համար անընդունելի է խանութպանի մոտ մնացող գումարի դիմաց իրենց 4 նախկին աշխատակցի առաջ դրված ընկերության ղեկավարի չոր պայմանը: Թեև համաձայն են մեկ անգամ ևս նստել երկխոսության՝ միայն թե դատական քաշքշուկների մեջ չհայտնվեն ու ստիպված հասանելիք գումարն էլ  փաստաբանների ծառայության դիմաց չվատնեն:

Արկադի Համբարձումյանի ընկերությունից ևս չեն մերժում տղաների հետ հանդիպման կառուցողական առաջարկը, բայց մինչ այդ 168.am-ին  խնդրեցին հրապարակել գործարարի պատասխան նամակը, որում իր նախկին աշխատակիցների բողոքն իր դեմ մտացածին հերյուրանք է համարել:

 Արկադի Համբարձումյանը 168.am-ին ուղարկված պատասխան-նամակում գրում է.

«Օրերս «168 Ժամ» լրատվական կայքում հրապարակվել է «Կառավարությունում Դերժավայի Արկադիի դեմ 4 անձի բողոքն անտեսվել է» վերնագրով հոդվածը, որում անանուն չորս անձինք մեղադրել են ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանին «Նոր Հայաստանում շարունակվող անպատժելիության մթնոլորտի» գոյության մեջ, որի կապակցությամբ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Արկադի Համբարձումյանի դեմ ներկայացված՝ «Բողոքի հետքերով որևէ գործողություն, հանձնարարականներ, տեսչական ստուգումներ»  չեն իրականացվել: Նշված անձանց խոսքերով. «Խնդիրը ծագել է անցած տարի, երբ հեղափոխության օրերին գործարարի մոտ առաջ եկած ֆինանսական խնդիրների պատճառով մի քանի առաքիչներ և մենեջերներ կրճատման տակ են ընկել ու չեն ստացել իրենց հասանելիք գումարները»:

Գործարար Արկադի Համբարձումյանն ամբողջությամբ հերքում է տարածված հերյուրանքը և հայտնում, որ նշված անձանց կողմից գործադրվել է ապատեղեկատվություն վերջերս մոդայիկ դարձած փաստերի դիտավորյալ խեղաթյուրման, «Ցեխ շպրտելու» և «Անօրինության շղարշ» ստեղծելու միջոցով նեղ շահադիտական նպատակներին հասնելու համար: Վստահ ենք՝ ընթերցողներին կհետաքրքրեն փաստերը: Այսպես.

Բացահայտելով բողոքավորների անձերը (ովքեր են Արթուր Գրիգորի Սահակյանը, Հայկ և Վահան Արամի Սարդարյանները, Կարեն Գուրգենի Բայրիկյանը)՝ հայտնում ենք, որ նշված անձինք հեռացվել են «Դերժավա-Ս» ՓԲԸ-ից (այսուհետ նաև՝ Ընկերություն) անբարեխիղճ աշխատանք և խոշոր չափի յուրացումներ կատարելու կապակցությամբ, այլ ոչ թե «Հեղափոխության օրերին գործարարի մոտ առաջ եկած ֆինանսական խնդիրների պատճառով»: Նշված անձինք իսկապես «…կրճատման տակ են ընկել ու չեն ստացել իրենց հասանելիք գումարները»  բացառապես այն պատճառով, որ որպես առաքիչ (կամ գործակալ – վարորդներ)  մատակարարված ապրանքների դիմաց խանութներից ստացված գումարները չեն մուտքագրել Ընկերության դրամարկղ և հափշտակության եղանակով յուրացրել են դրանք:

Յուրացման փաստը բացահայտվել է ներքին պլանային ստուգման ժամանակ և հանցավոր աշխատակիցներին առաջարկվել է վերադարձնել հափշտակված գումարները, որից հետո միայն նրանց հետ կքննարկվի վերջնահաշվարկ կատարելու հարցը: Ուստի հիմնազուրկ են հոդվածի պնդումներն առ այն, որ ««Դերժավա-Ս»  ՓԲ ընկերությունից հրաժարվել և հրաժարվում են կատարել օրենքի պահանջը՝ աշխատանքից ազատված 4 անձի տրամադրել վերջնահաշվարկը, ինչպես նաև՝ մարել արձակուրդայինի հանրագումարը», քանի որ հանցավոր աշխատակիցների կողմից մինչ օրս չի վերականգնվել Ընկերությանը պատճառված առանձնապես խոշոր չափերի նյութական վնասը:

Նշվածի կապակցությամբ Արկադի Համբարձումյանը և «Դերժավա-Ս» ՓԲ ընկերության տնօրինությունը հայտնում են, որ չնայած հանցավոր աշխատակիցների նկատմամբ նախկինում դրսևորած մեծահոգությանը, որի արդյունքում քայլեր չէին ձեռնարկվել հարցին իրավական լուծում տալու ուղղությամբ, ներկայումս Ընկերությունը հաղորդում է նախապատրաստել ՀՀ ոստիկանություն՝ հարցին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի շրջանակում (Յուրացնելը կամ վատնելը) գնահատական տալու և փաստի առթիվ քրեական գործ հարուցելու նպատակով:

Անդրադառնալով բողոքավորների մերկապարանոց հայտարարությանն առ այն, թե. «Աշխատանքային հարաբերություններ ու իրավունքի նորմեր կարգավորող օրենքները չեն գործում Արկադի Համբարձումյանի ղեկավարած ընկերությունում», հայտնում ենք, որ Համբարձումյանների ընտանեկան բիզնեսներում ներգրավված են նվազագույնը 3 000 մարդ (ոչ թե հոդվածում նշված 2 000), որոնցից յուրաքանչյուրի հետ հարաբերությունները հստակ կարգավորված են աշխատանքային պայմանագրերով և այլ անհատական իրավական ակտերով, իսկ աշխատանքային հարաբերությունները դադարելիս (ինչը հազվագյուտ բնույթ է կրում) վերջնահաշվարկի և արձակուրդայինների վճարման հետ կապված խնդիրներ երբևէ չեն ծագել:

Պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ մինչ օրս Համբարձումյանների ընտանիքի ղեկավարած ընկերությունները իրենց աշխատակիցների հետ ՀՀ դատարաններում երբևէ  աշխատանքային վեճեր չեն ունեցել: Հարկ է նշել, որ աշխատանքի ընդունման/ազատման հարցը վերաբերում է Ընկերության ընթացիկ տնտեսական գործունեությանը և դրանով զբաղվում է բացառապես Ընկերության գործադիր մարմինը, մինչդեռ Արկադի Համբարձումյանի՝ որպես Համբարձումյանների ընտանեկան բիզնեսի հիմնադրի գործառույթների մեջ չի մտել և չի մտնում Ընկերության առանձին աշխատակիցների վերջնահաշվարկի կամ արձակուրդայինների վճարման հարցը:

Հաշվի առնելով, որ «Դերժավա-Ս» ընկերությունների խումբը երբևէ չի ունեցել այլոց նկատմամբ  չմարած պարտավորություններ, իսկ ՀՀ դատարաններում երբեք չի ներգրավվել որպես «Պարտապան», ուստի հիմնազուրկ է նաև հոդվածի մեջ արծարծված այն միտքը, որ. «Նախկին աշխատակիցների խոսքով՝ պարտքեր կուտակելը պրակտիկա է Արկադի Համբարձումյանի մոտ»:

Ինչ վերաբերում է հոդվածի մեջ տեղ գտած այն գաղափարին, որ. «ՀՀԿ-ի խորհրդարանական ցուցակով տարիներ շարունակ պատգամավոր եղած գործարարի համար ինչպես նախկինում, այնպես էլ այսօր խոչընդոտներ չկան»,  հարկ ենք համարում արձանագրել, որ նշվածը լիարժեք ճշմարտություն է  և այն առնչություն չունի այն հանգամանքի հետ, որ. «Արկադի Համբարձումյանը, ով մի քանի անգամ Սպիտակից ընտրվել է ՀՀԿ խմբակցության ԱԺ պատգամավոր, ունի բավականին մեծ կարողություններ»,  այլ բացառապես պայմանավորված է նրանով, որ թե՛ նախկին, թե՛ ներկայիս վարչակարգի ժամանակ Համբարձումյանների ընտանիքն իր ձեռնարկատիրական գործունեության դաշտում թույլ չի տվել օրինազանցումներ կամ այլոց շահերի ոտնահարումներ և բացառապես աչքի է ընկել մեր հայրենակիցների շահերի պաշտպանության և հանրության կարիքների բավարարմանն ուղված գործելաոճով:

Անդրադառնալով բողոքավորների դժգոհություններին առ այն, որ «Կառավարությունն իրենց նամակին հետամուտ չի եղել, իրենց դիմում-բողոքի հիման վրա որևէ գերատեսչություն հանձնարարական չի ստացել, փորձ չի արվել հասկանալու՝ ինչն ինչոց է», ինչպես նաև բողոքաբերները՝ « … հիասթափված են, որ Նոր Հայաստանում էլ պետությունն անզոր է գտնվել գործարարի դեմ»,  ուստի վերջիններս՝ «… փոշմանել են, որ նոր իշխանության հանդեպ հավատի մեծ վստահության պատճառով՝ մեկ տարի անիմաստ ժամանակ են կորցրել», ապա հայտնում ենք, որ բողոքավորների դժգոհություններն անհիմն են, քանի որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում նրանց բողոքը քննարկվել է և տրվել է պատասխան, որի համաձայն՝ վերջիններիս պահանջները ենթակա են լուծման բացառապես դատական ընթացակարգով՝ «Քանի որ աշխատանքի ոլորտի լիազոր մարմինն օժտված չէ գործատուին վերահսկելու իրավասությամբ՝ նրա նկատմամբ ստուգումներ իրականացնելու, վարչական պատասխանատվության ենթարկելու համար», ինչպես նշված է հոդվածում։

Արկադի Համբարձումյան, 04.03.2019թ.»։

ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան... Խստորեն դատապարտելի է. Քաղհասարակությունը՝ իշ... 5 տարին լրացել է, ոչինչ չունեն ասելու, չեն էլ... Գյումրիում ծեծել և արցունքաբեր գազ են փչել ՔՊ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan