Գործուղման ծախսերի կրճատման մասին հայտարարող վարչապետն էլի հատուկ չվերթներով է ճանապարհորդում
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հունիսի 1-ին Պրահա է մեկնել հատուկ չվերթով: Այս անգամ վարչապետի պաշտոնական այցը պետական բյուջեին արժեցել է 20 600 000 դրամ:
Երևան- Պրահա-Երևան չվերթի իրականացման մասին պայմանագիրը Կառավարության աշխատակազմը «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ի հետ կնքել է մայիսի 27-ին: Հատկանշական է, որ նույն օրը կայացած կառավարության նիստում վարչապետը գործադիրի անդամներին կոչ էր անում կրճատել գործուղումների ծախսերը:
Այս հայտարարությունը Հովիկ Աբրահամյանն արեց ֆինանսների փոխնախարարի՝ առաջին կիսամյակի համար բյուջեով նախատեսված ծախսերն ավելացնելու առաջարկին ի պատասխան: Բանն այն է, որ այս տարվա առաջին եռամսյակի արտասահմանյան գործուղումների համար պետական բյուջեում նախատեսված 75 մլն դրամը կառավարությունը ծախսել է ընդամենը 2 ամսվա ընթացքում:
Մարտին արդեն տարվա համար նախատեսված գումարից 50 մլն դրամ հավելյալ գումար է վերցվել գործուղումները չխափանելու համար: Իսկ մայիսին՝ նույն նպատակով ևս 60 մլն դրամ:
Եվ ահա, պարզվում է, որ վերջին հատկացումից միայն 1/3-ը՝ ավելի քան 20 մլն-ը ծախսվել է Հովիկ Աբրահամյանի միայն մեկ գործուղման վրա:
մանրամասները` pastinfo.am-ում:
