Գործը հարուցված է, բոլորը կարող են լվանալ իրենց «կեղտոտ ձեռքերը»
Եղվարդի մանկապարտեզում տասնյակ երեխաների վարակի ամենահավանական աղբյուրը կաթնամթերքն է:
«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ զանգվածային թունավորման դեպքի գրանցման օրը մանկապարտեզում երեխաները կաթնամթերք են կերել: Կարծիք կա նաև, որ այն մանկապարտեզն ստացել է ոչ թե արդեն վարակված, այլ վարակը փոխացվել է տեղում՝ մեղմ ասած՝ ոչ այնքան մաքուր ամանեղենից: Ի դեպ, այս վարկածի օգտին է խոսում նաև այն հանգամանքը, որ ինչպես այսօր առողջապահության նախարարն էլ հայտարարեց, դիզինտերիան, որն ախտորոշվել է վարակված երեխաների մոտ, «կետոտ ձեռքերի հիվանդություն է»:
Մեկ ուշագրավ հանգամանք ևս. մեզ հայտնի է դարձել նաև, որ վարակից օրեր առաջ առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության փորձագիտական կենտրոնի (սանէպիդկայան) աշխատակիցները եղել են Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում: Ավելին՝ նրանք այնտեղ նույնիսկ դիզինտերիայի հարուցիչներ են հայտնաբերել, բայց համապատասխան արձանագրություն չեն կազմել՝ թույլ տալով, որ իրենց թերացումը10-յակ երեխաների հիվանդության պատճառ դառնա:
Ի դեպ, սա այս պատմության մեջ պետական մարմինների թերացման միակ փաստը չէ:
Ինչպես այսօր հայտարարեց առողջապահության նախարարը, դեռևս 2013թ. հրամանով՝ մանկապարտեզներում արգելվել է ցանկացած տեսակի երշիկեղենը, բայց, չնայած դրան, արդեն իսկ հայտնի փաստ է, որ նախորդ օրը մանկապարտեզի ճաշացանկում նրբերշիկն առկա է եղել` «Մուշ»-ի արտադրած: Հանուն ճշմարտության արձանագրենք, որ եթե այս ընկերության նրբերշիկը վտանգավոր հարուցիչներ պարունակեր, ապա նման ախտանիշներ կնկատվեին ոչ միայն երեխանրի, այլ ընդհանրապես շատերի մոտ, քանի որ արտադրանքն իրացվում է շատ տարբեր խանութներում եւ հաստատություններում:
մանրամասները` սկզբնաղբյուրում
