«Գործընթացը հիմա դրական հուն է մտել». ԿԳ նախարարը ուսանողների հետ հանդիպման մասին
«Կլոր-սեղան քննարկմանը ընթացքը դրական եմ գնահատում»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ մեկնաբանելով «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների հետ կայացած հանդիպումը։
«Խնդիրն արդեն տեղափոխված է բովանդակային դաշտ, որտեղ որ բոլորս ֆիքսել ենք, որ մտահոգություններն ընդհանուր են։ Գործընթացը հիմա դրական հուն է մտել»,- նշեց նախարարը։
