1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Գորգիսյանն ինձ երբեմն հիշեցնում էր Րաֆֆու Խենթին

Այսօր Շենգավիթ վարչական շրջանի Չարբախ թաղամասի նորակառույց հանգստի գոտում, որը կրում է ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանի անունը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, Մ. Գորգիսյանի ընտանիքի անդամների, նրա զինակից ընկերների, մի շարք բարձրաստիճան այրերի եւ տեղի բնակիչների մասնակցութմաբ տեղի ունեցավ ազգային հերոս Մովսես Գորգիսյանի արձանի բացման հանդիսավոր արարողությունը: Ինչպես նշեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը. <Մովսես Գորգիսյանը մեր ազգային հերոսն է, մենք ազգովի նրան հարգում եւ ընդունում ենք: Գորգիսյանի տեսակը մեզ համար շատ ընդունելի է, եւ մենք անում ենք ամեն ինչ, որ այն ոգեւորությունը, որ Մովսես Գորգիսյանն ուներ, նրա արյան ու գեների մեջ կար՝ տարածվի մեր հայ ժողովրդի մեջ>:

Իսկ հերոսի այրին՝ Ռուզաննա Գորգիսյանը նշեց.<Այս հուշակոթողը սթափության կոչ է, մեկ անգամ եւս արժեքավորելու մեր հայոց անկախ պետականությունը: Մովսեսի կերպարի մեջ ներառված են հանուն Հայաստանի պետականության վերականգնման գաղափարները եւ անկախության պայքարի նվիրյալները, այն հայորդիները, այն մարտիկները, որոնք խորհրդային համակենտրոնացման բանտերում եւ աքսորներում անցկացրեցին իրենց երիտասարդ կյանքը, նաեւ նահատակվեցին այդ զնդաններում: Մենք տեսանք, որ տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ էին հավաքվել, դա հենց Մովսեսին բնորոշ կերպարն է, նա ամենքին հավաքում է` հանուն Հայաստանի, հանուն Հայաստանի պետականության եւ հանուն Հայաստանի Հանրապետության: Ես եւս մեկ անգամ պետք է հիշեցնեմ Մովսեսի պատգամը. <Ազգին ծառայելով է որոշվում ազգությունը>:Միջոցառմանը ներկա ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն էլ իր հերթին նկատեց.<Մեր այս ոչ այդքան հերոսական ժամանակներում, ամեն մի առնչություն մեր ազգային հերոսների ու հատկապես Մովսես Գորգիսյանի հետ կապված, պետք է որ նշանային լինի, որովհետեւ սա առիթ ու հնարավորություն է վերաիմաստավորելու մեր անկախության տարիները: Տասնյակ ու հարյուրավոր մարդիկ կան, որոնք գաղափարի համար պատրաստ են առաջ գնալ. հարյուրավոր մարդիկ կան, որ կամային են՝ կոնկրետ գործողությունների են դիմում, բայց եզակի են դեպքերը, երբ որ գաղափարն ու կամքը մեկտեղվում են՝ Մովսեսն այդ բացառիկներից էր: Նա մինչեւ վերջ իր գաղափարներին նվիրված էր, անձամբ էր իրագործում դրանք: Մեր նոր սերնդի մեջ ես տեսնում եմ, որ հազարավորները կան, որ այս տեսակով պիտի առաջնորդվեն, դա պետք է ուղեցույց լինի, հատկապես հիմա, երբ մեր ինքնիշխանությանն ու անկախությանը որոշակի սպառնալիքներ կան: Միայն այն, որ առաջին անգամ Ազատության հրապարակում Մովսեսն ազատության եռագույնը բարձրացրեց, դա արդեն շատ բան է ասում: Միայն այն, որ իր կյանքը զոհեց` դա իրեն անմահ է դարձնում:

Իսկ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ հավելեց.<Ցավոք սրտի, մենք դեռեւս Մովսես Գորգիսյանի թողած ժառանգությանն արժանի չենք, որովհետեւ նա վաղվա օրվա Հայաստանի մասին էր երազում եւ պայքարում էր լուսավոր Հայաստանի համար: Սակայն ըստ էության, նաեւ իր պայքարով ձեռք բերվածը մենք կարծես թե մսխում ենք եւ այդ լուսավոր ապագայով Հայաստանն անընդհատ մեզանից հեռացնում: Դեռւես չունենք այն Հայաստանը, որի մասին երազում էր Գորգիսյանը: Փառք Աստծո, հայ ժողովրդի արգանդը դեռ չի չորացել եւ Գորգիսյանները, Մոնթեները միշտ եղել, կան ու լինելու են:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն էլ համեմատական անցկացրեց Խենթի եւ Մովսեսի միջեւ.<Գորգիսյանն ինձ երբեմն հիշեցնում էր Րաֆֆու Խենթին: Մովսեսը շատ հետաքրքիր անձնավորություն է եղել՝ անկոտրում, վախի զգացողությունն իր մեջից հանած: Նա միանգամից իրեն նետեց մարտի դաշտ, պատրաստ էր անձնազոհության եւ հիշում եմ, երբ մենք 89 թվականին պարետային ժամին հարցեր էինք քննարկում նա միշտ արմատական քայլերի կողմակիցն էր: Վառ ու շատ հետաքրքիր անհատականություն էր: Մի շատ կարեւոր բան կար, որը գուցե հիմա Հայաստանում պակասում է՝ նրա չհարմարվելու հատկությունն էր: Ներկայումս բոլորս էլ ինչ-որ չափով հարմարվում ենք իրականությանը՝ պատերի տակ, խոհանոցում խոսում, բայց հարմարվում ենք ինչ-որ չափով, իսկ նա այն անձնավորություններից էր, որ չէր հարմարվում: Չնայած իրարից շատ տարբեր են, սակայն չհարմարվելու հետ կապված կարող եմ որպես օրինակ բերել Շանթ Հարությունյանին>:


Սոսե  Չանդոյան

 

ՔԿ-ն հայտարարություն է տարածել նախկին տարիներ... Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայման... Ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Ա... Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինն... Իսրայելը կմասնակցի Եվրատեսիլ 2026-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ներկայացվե... Սանկտ Պետերբուրգի կայարանի շրջանի «պայթյուննե... ԱՄՆ-ն աշխատում է արգելափակել Եվրահանձնաժողովի... Տե՛ր Գևորգ, անվայել է բարձրաստիճան հոգևորական... 27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan