Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը նոր հուշագիր է ստորագրել
Վիեն կատարած այցի շրջանակներում Գորիս համայնքի ղեկավարն իր գործընկերոջ հետ միասին հստակեցրել են 2019-21 թվականների համատեղ ծրագրերը: Առաջիկա տարիներին նախատեսվում է երկու քաղաքների երիտասարդների փոխայցելություններ: Գորիսեցի երիտասարդները կայցելեն Վիեն՝ մասնակցելու Օդեոն ամֆիթատրոնի վերականգնման աշխատանքներին, իսկ Վիենից՝ Գորիս: Վիենից Գորիս ժամանող երիտասարդները կաջակցեն Հին Գորիսի ամֆիթատրոնի վերականգնման աշխատանքներին: Ծրագրեր կիրականացվեն նաև տուրիզմի զարգացման ոլորտում. Վիենում կներկայացվի Գորիսի ավանդական խոհանոցը, Գուսան Աշոտի անվան մշակույթի տան Ժողգործիքների համույթը ևս կներկայանա քույր քաղաքում: Շարունակվելու են նաև մշակութային կյանքի առաջխաղացմանը, ֆրանկոֆոնիայի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները: Վիենի քաղաքապետը նոյեմբեր ամսին կայցելի Գորիս ՝ 2019-2021 թվականների համագործակցության նոր հուշագիրը ստորագրելու նպատակով:
