«Գոտկատեղից ներքև հարված» Միքայել Մելքումյանի կողմից
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը ԱԺ նիստի ելույթի սկզբից խոստացավ գոտկատեղից ներքև հարվածներ չհասցնել, սակայն ելույթի ժամանակ նշեց, որ ըստ Կառավարության կողմից ներկայացվող արձանագրությունների՝ արդյունաբերության ցուցանիշը իջեցնում ենք: Այսինքն սեփական կամքով զարգացող երկրների տնտեսությունը փոխում ենք բանանային երկրների տնտեսության ցուցանիշով:
Միքայել Մելքումյանի կարծիքով մենք գիտության և կրթության պետություն ենք, և այս փաստը անհրաժեշտ է օգտագործել արդյունաբերության զարգացման համար: մենք մեծացրել ենք Ֆինանսների նախարարության դերը, փոխարենը էկոնոմիկայի նախարարությունը արժեզրկել ենք: Խոշոր բիզնեսները վերանում են, կառավարությունն էլ ճնշում է փոքր ու միջիններին, որոնք էլ իրենց հերթին ներդրումային ռիսկի չեն կարող գնալ: Արդյունքում մենք ո՛չ ստիպողաբար, ո՛չ էլ այլ կերպ զարգացման համար ներդրում ունենալ չենք կարող, Հանրապետությունն էլ կփողազրկվի:
Այսօր հանրապետությունում մեկ աշխատողը ստեղծում է 100 $, իսկ գյուղատնտեսության արտադրողության մասին ավելի լավ է լռել: Այսպիսով ԲՀԿ-ն դեմ քվեարկեց քննարկվող ծրագրին:
