Գողացել են Ժաննա Ֆրիսկեի 100 հազար դոլարանոց Range Rover-ը
Անհաջողություններն ասես հետապնդում են Ժաննա Ֆրիսկեին: Ռիգայում առևանգել են նրա Range Rover-ը: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ին, բայց այդ մասին միայն այսօր է հայտնի դարձել:
Մեքենան կայանված է եղել Լատվիայի առևտրի կենտրոններից մեկի մոտ: Ռիգայի իրավապահ մարմինները հայտնել են, որ 2013 թ. արտադրության 100 հազար դոլարանոց Range Rover-ի սեփականատերը Ժաննա Ֆրիսկեն է:
Նշենք, որ Ֆրիսկեն ամառն անցկացրել է Լատվիայում, որտեղ ուշքի էր գալիս ԱՄՆ-ում գլխուղեղի քաղցկեղի բուժումից հետո: