Գողացել են ՀԱԿ իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանի ավտոմեքենան. “shamshyan.com”
Երևանի Սարյան փողոցից այսօր՝ հուլիսի 30-ին, գողացել են ՀԱԿ-ի իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանի ավտոմեքենան։ Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմեն Խաչատրյանը։ «Քիչ առաջ տանից դուրս եկա և նկատեցի, որ իմ Daewoo-ն չկա, որը կայանված էր Սարյան փողոցում։ Մոտավորպես 7 տարի է, ինչ վարում եմ այդ մեքենան»,- ասաց Ա. Խաչատրյանը եւ իրավապահներին կոչ արեց հանցագործության մասին հաղորդում ընդունել ու միջոցներ ձեռնարկել ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
