Գողացել են փաստաբան Ռուբեն Ռշտունու գերեզմանի բազալտե խնկամաններն ու ծաղկամանները
Երևանում հերթական սրբապղծությունն է տեղի ունեցել. ժամը 16։50-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի բնակիչ Նարինե Ռշտունին, այցելել է Դավիթ Բեկի փողոցում գտնվող կենտրոնական գերեզմանատանը հուղարկավորված իր երջանկահիշատակ հոր՝ հայտնի փաստաբան Ռուբեն Ռշտունու գերեզմանը և հայտնաբերել այն սրբապղծված։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Ն. Ռշտունին, ով նույնպես փաստաբան է, հայտնաբերել է, որ անհայտ անձը կամ անձինք գերեզմանից գողացել են բազալտե խնկամաններն ու ծաղկամանները։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
