Գողացել էր ոսկու կշեռք, բջջային հեռախոս, դեկորատիվ լույս
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները հունվարի 22-ին՝ ժամը 13:30-ին, գողություն կատարելու կասկածանքով, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղից բերման են ենթարկել 1963թ. ծնված Հարություն Ա.-ին, որը խոստովանական բացատրություն է տվել, որ 2014 թ. հունիսին «Փեթակ» առևտրի կենտրոնի տաղավարներից մեկից գողացել է ոսկու կշեռք, իսկ հաջորդ օրը նույն առևտրի կենտրոնի մոտ կայանված «Օպել» ավտոմեքենայի սրահից գողացել է բջջային հեռախոս, ս/թ հունվարի 15-ին «Հայրենիք» կինոթատրոնի պատի տակից գողացել է 15 մետր մալուխ, իսկ հունվարի 17-ին «Շանթ» հեռուստաընկերության մոտ գտնվող այգուց գողացել է դեկորատիվ լույս: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:
