Գողական աշխարհի ներկայացուցիչները «նեղում» են Գևորգին
«Նոր Հայաստան» հանրայաին փրկության ճակատի ներկայացուցիչ Գևորգ Սաֆարյանը պաշտպան Տիգրան Հայրապետյանը, Fnews.am-ին տեղեկացրեց, որ իր պաշտպանյալին ընդհանուր խցում գողական աշխարհի ներկայացուցիչները սպառնացել են: «Պաշտպանյալս հայտարարում է, որ իր կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում ընդհանուր խցում: Գևորգին գողական աշխարհի ներկայացուցիչները սպառնացել են, ասել են, որ եթե իրենց հետ նույն խցում մնա, ապա իր համար շատ վատ կլինի: Գևորգը պայքարող ընդդիմդիր է, իսկ այդ աշխարհում չեն սիրում ընդդիմադիր մարդուն: Գևորգի նկատմամբ խոշտանգումներ են իրականացնում, ընդհուպ մինչև կյանքին վտանգ սպառնացող սպառնալիքներ են հնչեցնում»: Փաստաբանի խոսքով գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը պետք է շտապ միջոցներ ձեռնարկի նրա խափանման միջոցը փոխելու համար։ «Դեռ որևէ արձագանք չկա, տեսնենք գուցե երկուշաբթի օրը որևէ պատասխան կլինի»,-ասաց Հայրապետյանը` ավելացնելով, որ Գևորգը իրեն առաջդրված մեղադրանքը չի ընդունում:
Ի դեպ կալանքի որոշումը վերացնելու միջնորդությամբ երկու օր առաջ Սաֆարյանը դիմել էր Գևորգ Կոստանյանին, իսկ պաշտպանը իր հերթին դատախազությանը փոխանցել է ԱԺ-ի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի, Լևոն Զուրաբյանի, Արամ Մանուկյանի և ճանաչված ռեժիսոր և դերասան Երվանդ Մանարյանի երաշխավորագիրը
Հիշեցնենք, որ հունվարի 1-ին ձերբակալել են «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանին: Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի հատկանիշներով: Ըստ իրավապահ մարմինների` Գևորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան (հրեշտակապետ) Գեղամ Խաչատրյանի նկատմամբ:
