«Ժողովուրդ ջան, ուրեմն... Ես հոգնել եմ էդ Ծածկած շուկայից...»
Այսօր ԱԺ-ում Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, երբ մոտեցան լրագրողները եւ փորձեցին հարց ուղղել Ծածկած շուկայի մասին, նա տրտնջալով պատասխանեց. «Ժողովուրդ ջան, ուրեմն... Ես հոգնել եմ էդ Ծածկած շուկայից... Ես ասել եմ, որ մեր գործառույթներով ամեն ինչ արել ենք, ոնց որ օրենքը պահանջում ա: Հիմա ես ինչքա՞ն կարող եմ նորից ու նորից էդ թեման մեկնաբանել»:
Նախարարը նշեց, որ նախարարությունը նախագիծ չի հաստատել, իրենցից իրավապահները փաթեթ են ուզել, իրենք էլ տրամադրել են: Նախարարը նաեւ հավելեց, որ այս կապակցությամբ նոր ասելիք չունի: Անդրադառնալով Հանրապետության հրապարակի ձեւափոխման նպատակով ճարտարապետական մրցույթին, Հասմիկ Պողոսյանը նշեց, որ նման նախագծի հետ դեռ ծանոթ չէ: