Գողության արդյունքում պատճառվել է կես միլիոն դրամից ավելի վնաս
Մայիսի 18-ին՝ ժամը 11:20-ին, ոստիկանության Սևանի բաժնում 1959թ. ծնված Սիլվարդ Մ.-ն հաղորդում է տվել, որ մայիսի 17-ի ժամը 23:30-ից մայիսի 18-ի ժամը 07:30-ն ընկած ժամանակահատվածում, մուտքի մետաղյա դռան ճաղավանդակի ապակին կոտրելով, Աբովյան փողոցի թիվ 5/1-1 հասցեում գտնվող իր խանութ-տաղավարից գողացել են արտասահմանյան ու տեղական արտադրության շուրջ 300.000 դրամ արժողության ծխախոտ և կաշվե դրամապանակ, որի մեջ եղել է 310.000 դրամ` պատճառելով 610.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության լրատավկան ծառայության տեղեկացմամբ՝ պարզվել է, որ նշված գողությունը կատարել են 1981թ. ծնված Համլետ Ա.-ն և 1982թ. ծնված Արթուր Խ.-ն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արթուր Խ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
