Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց
Ոստիկանության Էրեբունու բաժնի և Նուբարաշենի բաժանմունքի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 10-ին՝ ժամը 10:55-ին, բաժին է ներկայացել 1995 թ. ծնված Սամվել Շ.-ն:
Ոստիկանության լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ 2014 թ. դեկտեմբերի 29-ից նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով):
