Գողություն՝ ոսկու շուկայում
Նոյեմբերի 28-ին՝ ժամը 20:40-ին, ոստիկանության Տարոնի բաժնում 1968թ. ծնված Գուրգեն Ա.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, Վանաձորի Մյասնիկյան փողոցում գործող ոսկու շուկայում, որտեղ ինքն աշխատում է, գումարը հաշվելիս պարզել է, որ անհայտ անձն իր դարակից գողացել է 100.000 դրամ: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության պաշտոնական կայք-էջը:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 28-ին, ժամը 22.40-ին, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 54 հասցեի մոտից բաժին բերման է ենթարկվել 1978թ. ծնված Արմեն Հ.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն, որ գողությունը կատարել է ինքը:
Կատարվում է հետաքննություն:
