Գողություն Ջրաշենում. Պարզվել է՝ գողը նույն գյուղից է
Հունիսի 15-ին լոռու մարզի Ջրաշեն գյուղի տներից մեկից գողություն է կատարվել. Գողացել էին համակարգիչ եւ բջջային հեռախոս՝ պատճառելով 120 հազարի վնաս:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 17-ին ոստիկանության Սպիտակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվում, որ գողությունը հնարավոր է կատարած լինի նույն գյուղի բնակիչ 47-ամյա Ցոլակ Թովմասյանը: Նա բերման է ենթարկվել ոստիկանություն եւ խոստովանել կատարածը:
