Գողություն «Փեթակ»-ից
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները հունվարի 22-ին, ժամը 13.30-ին, գողություն կատարելու կասկածանքով, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղից բերման են ենթարկել 1963 թ. ծնված Հարություն Ա.-ին, որը խոստովանական բացատրություն է տվել, որ 2014 թ. հունիսին «Փեթակ» առևտրի կենտրոնի տաղավարներից մեկից գողացել է ոսկու կշեռք, իսկ հաջորդ օրը նույն առևտրի կենտրոնի մոտ կայանված «Օպել» ավտոմեքենայի սրահից գողացել է բջջային հեռախոս, ս/թ հունվարի 15-ին «Հայրենիք» կինոթատրոնի պատի տակից գողացել է 15 մետր մալուխ, իսկ հունվարի 17-ին «Շանթ» հեռուստաընկերության մոտ գտնվող այգուց գողացել է դեկորատիվ լույս: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն
