Գողություն շինարարական ընկերությունից
Հունվարի 27-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում էր ստացվել` 1991թ. ծնված Գոռ Ղ.-ի կողմից մի վագոն-տնակից տարբեր տեսակի շինարարական գործիքներ գողանալու մասին: Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:
Դիլիջանում շինարարություն իրականացնող միջազգային կազմակերպություններից մեկի աշխղեկը հունվարի 28-ին հրավիրվել է բաժին և հայտնել, որ գողացված գործիքները պատկանում են իրենց ընկերությանը:
Գողության մասին նախկինում ոստիկանություն չէր հայտնվել:
