Գողությունը կատարել էր Ռոստովում
Հունվարի 28-ին՝ ժամը 12:00-ին, ոստիկանության Բազումի բաժին է ներկայացել 1974 թ. ծնված Արա Հ.-ն, ով 2014թ. սեպտեմբերի 29-ից ՌԴ Ռոստովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Լոռու մարզի դատախազին:
