«Գրանդ Հոլդինգը» 76 մլն դրամի օգնություն է տրամադրել Տավուշի մարզի սահմանամերձ 9 գյուղերի
«Գրանդ Հոլդինգ» ընկերությունը 76 միլիոն դրամի օգնություն է տրամադրել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերին:
Ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Գրանդ Հոլդինգ» ընկերության սեփականատեր Միքայել Վարդանյանը հանդիպել է սեփականատեր Միքայել Վարդանյանը հանդիպել է սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ: Վերջիններս ներկայացրել են գյուղերում տիրող իրավիճակը՝ ջրի խնդրից, մինչեւ նախակրթարանի ջեռուցում:
Հանդիպումից կարճ ժամանակ անց, ընկերությունը օգնություն է տրամադրել: Մասնավորապես, սահմանամերձ 9 համայնքում՝ Բաղանիսում, Ակնաղբյուրում, Պտղավանում, Հաղթանակում, Ծաղկավանում, Պառավաքարում, Նոյեմբերյանում, Այգեհովիտում եւ Մովսեսում իրականցված ծրագրերի ընդհանուր բյուջեն կազմել է 76 միլիոն դրամ:
