1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Գրանդ Քենդի»-ի քաղցրավենիքում որդեր են. ո՞րն է պատճառն ու որտե՞ղ է սննդի շղթայի թույլ օղակը

«Անվտանգ սնունդ/ Հետք» 

ֆեյսբուքյան խմբում վերջերս օգտատերերը ահազանգում են, որ տարբեր խանութներից գնած «Գրանդ Քենդի» ընկերության քաղցրավենիքի մեջ որդեր են եղել։ 

 

«Գրանդ Քենդի» ընկերության Որակի և վերահսկողության բաժնից, սակայն, հայտնում են՝ ընկերությունը մեղավոր չէ, պատճառը խանութներում պահման սխալ պայմաններն են։ 

Մենք զրուցել ենք սննդագետի հետ՝ հասկանալու համար, թե որն է քաղցրավենիքում որդերի առաջացման պատճառը, արդյոք միայն պահման պայմանն է պատճառը, թե՞ արտադրության այլ փուլերում ևս կարող են որդեր առաջանալ։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ևս ընթացք էր տվել ահազանգերին, սակայն որեւէ բան չէր հայտնաբերել։ ՍԱՏՄ Որակի վերահսկողության բաժնից, սակայն, փաստում են, որ կիլոգրամով վաճառվող քաղցրավենիքի դեպքում ժամկետների և պիտակների հետ կապված ծրագրային խնդիրներ  կան, որի լուծումը հայտնի չէ՝ երբ կլինի։

 

Դեռևս 2018թ. օգոստոսի 27-ին «Հետք»-ը գրել էր, որ «Գրանդ Քենդիի» արտադրության կոնֆետներից մեկում՝ «ROLLO»-ում քաղաքացիները որդեր են հայտնաբերել։ Թեև խանութից գնորդին հավաստիացրել էին, որ կոնֆետները թարմ են, սակայն «Գրանդ Քենդի» ընկերությունից մեզ հայտնել էին, որ պատճառը, հավանաբար, «խանութի պահման պայմաններն են եղել»։

Վերջերս «Անվտանգ սնունդ/ Հետք» ֆեյսբուքյան խմբում մի քանի օգտատերեր իրենց գրառումներում հայտնեցին, որ տարբեր խանութներից, նույնիսկ հենց՝ ֆիրմային խանութից գնված «Գրանդ Քենդիի» կոնֆետները պատշաճ որակի չեն. դրանցում որդեր են հայտնաբերել։

 

 

Խոսքը, մասնավորապես, «Բելոչկա», «Բելոչկա տրյուֆել», «Բաբաևսկի», «Շկոլնիկ»,  «Թռչնի կաթ», «Ոօլլօ» կոնֆետների մասին է, բողոքներ կան նաև «Գրանդ Քենդի» շոկոլադապատ չրերի տեսականուց։

«Գրանդ Քենդի» ընկերության Որակի և վերասհսկողության բաժնի աշխատակից Քրիստինեն հայտնեց, որ որդերի առաջացման պատճառը խանութների ոչ պատշաճ պահման պայմաններն են։ Իսկ երբ հետաքրքրվեցինք՝ արդյոք քաղցրավենիքի արտադրական պրոցեսում իրականացնում են հումքի որակի վերահսկողություն, և արդյոք դրանք ունեն որակը հաստատող սերտիֆիկատներ, աշխատակիցը խնդրեց հարցերն ուղարկել գրավոր։

Խնդրեցինք տրամադրել նաև վերը թվարկած կոնֆետների հումքի որակի հավաստման սերտիֆիկատները, ինչպես նաև՝ տեղեկացնել, թե վերջին մեկ տարում որ երկրներից են ներկրել «Գրանդ Քենդիի» արտադրանքի հումքը, մասնավորապես՝ ընդեղենը եւ կակաո հատիկը (կակաո հումք)։

 

 

Ընկերությանը խնդրել էինք նաև հայտնել՝ արդյոք իրենց կոնֆետներն իրացման ցանցում պետք է պահվեն սառնարանում, եթե այո, ապա ինչու չեն պահվում, կամ ինչու իրենց ընկերությունը չի վերահսկում այդ գործընթացը։ 

Ի վերջո, արդյո՞ք որդերի առկայությունը միայն իրացման ցանցի պահման սխալ պայմաններով բացատրելով ընկերությունը ծագած հարցը համարում է լուծված, և գործարար համբավը պաշտպանելու և սպառողի վստահությունը չկորցնելու համար լրացուցիչ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն չի տեսնում։

Մոտ երկու շաբաթ սպասում էինք այս հարցերի պատասխանինքանիցս զանգել և զրուցել ենք թե’ Որակի և վերահսկողության բաժնիթե' Մարկետինիգի և թե' Առաքման բաժնի աշխատակիցների հետ։ Սակայն մինչ օրս ընկերությունից այս հարցերի պատասխանը չենք ստացել։

 

Որտեղի՞ց է ներկրվում շոկոլադե կոնֆետների հումքը

Քաղցրավենիքում որդեր կարող են առաջանալ ոչ միայն սխալ պահման պայմանների պատճառով, այլև՝ արտադրական գործընթացի տարբեր փուլերում՝ սկսած ոչ պատշաճ որակի հումքի օգտագործումից, վերջացրած՝ դրա փաթեթավորմամբ և մատակարարմամբ։ 

Հայաստանը կակաոյի հումք չունի, հիմնականում ներկրում է այլ երկներից։ Փոխարենը Հայաստանում կա կակաոյի վերամշակման գործարարան։

2013-2019թթ․ առաջին կիսամյակում Հայաստանը ներկրել է 10 762 տոննա կակաո հումք՝ 30,7 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ։

2019-2020թթ. օգոստոսն ընկած ժամանակահատվածում Հայաստան է ներկրվել 3217 տոննա կակաոյի հումք՝ 8,27 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ։ 

Կակաոյի հումք Հայաստան ներկրվել է հիմնականում Կոտ-դ՛Իվուարից (մոտ 700 տոննա, ընդհանուր՝ 1,6 մլն դոլար արժողությամբ), Նիգերիայից (~300տ), Էկվադորից (~250 տ), Տոգոյից (~175 տոննա), Գանայից (~100տ)։

Վերը նշված երկրներից ձեռքբերված հումքի մեկ միավոր արժեքը գրեթե նույնն է. 2,5 դոլար 1 կգ կակաո հումքի համար։

Ընդեղենը Հայաստան է բերվում հիմնականում ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Իրանից և Ռուսաստանից։ 

2019-2020թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածում Հայաստան է ներկվել 1097 տոննա ընկույզ, պնդուկ, շագանակ և պիստակ՝ 6,8 մլն ԱՄՆ դոլարի (ԱՄՆ 172,8 տոննա, Իրան 77,5 տոննա, Ուկրաինա՝ 94 տոննա, ՌԴ՝ 13, 3 տոննա):

Ինչ վերաբերում է չրին, ապա, թեև տեղական արտադրանքը՝ մրգերը շատ են, սակայն որոշ արտադրողներ, հաշվի առնելով հումքի էժանությունը, նախընտրում են դրանք ևս ներկրել։ 

մանրամասն՝hetq.am-ում: 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan