«Գրելու ընթացքում չեմ զգում կին եմ, թե տղամարդ». Սոնա Վան (Photo)
Սփյուռքահայ հայտնի պոետ Սոնա Վանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով իր վերջերս կատարած շրջագայության մասին անդրադարձավ նաև ստեղծագործող, գործունյա կնոջ կերպարին առհասարակ. «Գրելու ընթացքում ես չեմ զգում. ես կին եմ, թե տղամարդ, չնայած, որ գիտեմ դա իմ արյան միջով է անցնում: Բանաստեղծական տողն ի տարբերություն արվեստի այլ ձևերի շատ հաճախ արմատներ չի ունենում, դա սևեռումի արդյունք է և երբեմն բանաստեղծը ինքը չի հասկանում, թե ինչպես է գալիս և ուղեղիդ մեջ ծվարում այդ առաջին բառը: Բանաստեղծության արարման պրոցեսում մեծ նշանակություն ունի բանաստեղծի կենսափորձը, նրա հոգին: Իհարկե բանաստեղծությունը չի կարող անսեռ լինել, դա անհհնարին է: Սա կնոջ միջոցով տեսածի վերարտադրումն է»:
[nggallery id=140]
Ֆոտոռեպորտաժը Զառա Ղազարյանի